Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Բաբայան Սյամո՝ եվնուխ թիվ 2

Բաբայան Սյամո՝ եվնուխ թիվ 2
21.07.2023 | 10:25

Ազգի հերոս և ուժեղ զորավար ու պետական գործիչ Բաբայան Սյամոն էսօր պարապությունից ի լուր աշխարհի հայտնեց, որ Փաշինյան Նիկոլի, մեղմ ասած, երկրորդ եվնուխն է՝ Հարությունյան Արայիկից հետո:

Սույն թյուրիմացությունը հայտարարություն է տարածել, որտեղ երգել է ամերիկյան դեսպանի կողմից Փաշինյան Նիկոլին ուղարկված երգը, որում ասվում է.

«Որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար՝ մասնավորապես առաջարկում եմ հետևյալ գործնական և իրավական քայլերը.

Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ:

Դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ:

Դիմել ՄԱԿ-ին վերանայելու Ադրբեջանի անդամակցությունը այն տարածքով, որով ընդունվել է ՄԱԿ։

Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի` հանգուցալուծելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»։

Դե, Ադրբեջանի տարածքի վերանայման կոչը, բնականաբար, լուրջ չէ, ասված է իբր հայրենասիրական դիրքերից, բայց մնացած բոլոր կետերը Փաշինյան Նիկոլի սրտի մուղամից են: Կարծում եմ, չարժե մանրամասն մեկնաբանել, Բաբայան Սյամոյի խոսքն ինքնին մեկնաբանություն է:

Ապրի ազգի հերոս, ուժեղ զորավար ու պետական գործիչ Բաբայան Սյամոն:

Ո՞նց էս տղեն էլ եվնուխ դարձավ:

Ամե՜ն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ. Գ.

1804 թվականին, երբ գեներալ Բոնապարտն իրեն կայսր հռչակեց, ֆրանսիական մամուլը գրում էր. «Լինել Բոնապարտ և դառնալ կայսր՝ ինչպիսի ցածրացում»:

Ափսոս, չունենք նորմալ մամուլ Նոր Հայաստանում, Փաշինյան Նիկոլի կնգա թերթից զատ, հակառակ դեպքում կկարդայինք. «Լինել Սամվել Բաբայան և դառնալ եվնուխ Սյամո՝ ինչպիսի՜ ցածրացում»:

Բա՜…

Դիտվել է՝ 4503

Մեկնաբանություններ